News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պետք է օգնի դեպի Ռուսաստան իր հեռանկարային արտահանողներին: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողներին հայտնել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ակնհայտ է, որ մենք կարող ենք ապահովել գյուղատնտեսական մթերքների աճ: Բայց դրա համար պետք է զարգացնել վերամշակման, պահպանման եւ լոգիստիկայի ենթակառուցվածքները: Իսկ մասնավորը դրանք կարող է զարգացնել միայն մատչելի վարկային ռեսուրսների առկայության պարագայում», - հավելել է Մելքումյանը:

Ըստ նրա՝ այս պայմաններն արտահանողների համար պետք է ապահովի պետությունը՝ նպատակային քայլերի ձեռնարկելով, սակայն միաժամանակ հետեւի, թե ինչ որակի արտադրանք են տալիս արտահանողները:

Հիշեցնենք, օգոստոսի 7-ից Ռուսաստանը մեկ տարով արգելել է ԱՄՆ-ից, Կանադայից, ԵՄ-ից, Նորվեգիայից եւ Ավստրալիայից մսի եւ ձկան, նաեւ թռչնամսի, մրգերի, բանջարեղենի եւ կաթնային արտադրանքի ներկրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ