News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի վարչական բոլոր շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների հորանների մաքրման աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե վերջին երկու շաբաթվա ընթացքում մաքրվել եւ պատշաճ տեսքի է բերվել ավելի քան 1000  վերելակի հորան: Նշենք, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 4551 վերելակ կա:

Աշխատանքները կազմակերպվում են համատիրությունների ուժերով: Վերելակների հորանների մաքրման աշխատանքները շարունակական են եւ, սահմանված ժամանակացույցի համաձայն, պարբերաբար իրականացվում են:

Տպել
Ամենաշատ