Օգոստոսի 19-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԳԱԶ- 33023» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, նրան տեղափոխել հիվանդանոց եւ ներկայացել բաժին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: