News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար լավագույն խաղաղապահները հենց ԼՂՀ-ի Զինված ուժերն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ղարաբաղի տարածք խաղաղապահներ մտցնելու գաղափարին: «Այս տարածաշրջանում մեզանից լավ խաղաղապահ չկա», - նշել է նախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանին Ռուսաստանի զենք վաճառելուն՝ Հակոբյանն ասել է. «Այն, որ Ադրբեջանը զենք է գնում, շատ վատ է, սակայն դա մեզ չի վախեցնում»: Ըստ նրա՝ վերջին դիվերսիոն գործողությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայողները հայկական կողմին նվեր են թողել  մի քանի տեսակի զենք, որը ԼՂՀ-ի բանակը չուներ: «Լավ սպառազինությունը կարեւոր է, սակայն որոշիչ չէ: Բանակում օպերատիվության արվեստ գոյություն ունի, կարեւոր է կարողանալ հմտորեն գործածել ունեցած զենքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ