News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հյուսիսային պողոտայի վերանորոգման աշխատանքները հնարավոր է՝ նախանշված ժամկետներից ավելի ուշ ավարտվեն։ Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը՝ նշելով, որ աշխատանքները խոչընդոտել են եղանակային պայմանները։

«Գարնանից սկսվել են աշխատանքները, եւ հորդառատ անձրեւները խանգարել են որակյալ աշխատանք կատարելուն, այդ իսկ պատճառով հիմա շինարարության ավարտը ձգձգվում է»,- ասաց Արթուր Գեւորգյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, շինարարությունն իրականցնող ընկերության խոստացած օգոտոստոսի վերջին դեռ 10 օր ժամանակ կա, եւ հնարավոր է՝ նրանք հասցնեն ավարտել աշխատանքները։

Արթուր Գեւորգյանի խոսքով՝ «Տաշիր Գրուպ» ընկերությունը, որը Հյուսիսային պողոտայում իրականացնում է 5 մլն դոլարի ներդրում, իրականում նվեր է անում Երեւան քաղաքին։

«Մարդիկ ուզում են որակյալ աշխատանքներ իրականացնեն, գեղեցիկ լուսամփոփներով զարդարեն, ծառերի քանակը ավելացնեն, հետիոտների համար նախատեսված տարածքը սալիկապատեն, եւ դա հիանալի նվեր է Երեւան քաղաքին»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Լրատվության բաժնի պետի խոսքով, Երեւանի քաղաքապետարանը իրականացնում է միայն վերահսկողական աշխատանքներ եւ ժամանակ առ ժամանակ՝ մոնիթորինգ։

Արթուր Գեւորգյանը տեղյակ չէր՝ արդյոք համապատասխանում են իրականությանը տեղեկությունները, թե Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածում լինելու է «Իտալական պուրակ», իսկ ստորգետյա հատվածում՝ առեւտրային կենտրոններ։

«Ստորգետնյա հատվածը Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականությունն է, եւ ինչպիսի պայմանավորվածություն է ձեռք բերել շինարարական գործունեություն իրականացնող ընկերությունը բնակիչների հետ, տեղյակ չեմ, բայց ոչ մի վատ բան չեմ տեսնում նրա մեջ, որ այդ ընկերությունը ստորգետնյա հատվածում առեւտրի կենտրոններ բացի։ Դա չի հակասում ոչ մի օրենքի»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Նշենք, որ Հյուսիսային պողոտայի վերանորոգումը սկսվել էր նախորդ տարվա նոյեմբերից եւ պլանավորվում էր ավարտել այս տարվա օգոստոսի վերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ