News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ որպես լիազոր մարմին, պաշտոնապես գործունեություն իրականացնելու թույլտվություն հավաստող փաստաթուղթ /սերտիֆիկատ/ է շնորհել «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնին:

Ինչպես տեղեկանում ենք վարչության մամուլի ծառայությունից, փաստաթղթով հավաստիացվում է, որ «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնի մասնագիտական եւ տեխնիկական պատրաստականությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով սահմանված չափանիշներին եւ կարող է իրականացնել աէրոնավիգացիոն օդերեւութաբանական սպասարկում: Նշենք, որ այս սերտիֆիկատը լիովին համապատասխանում է Եվրամիության կողմից առաջադրված EU 1035/ 2011 կանոնակարգի պահաջներին: Կենտրոնը 24 ժամյա տեղեկատվություն է տրամադրում Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների թռիչքային անձնակազմերին: Ընկերությունը վերազինման փուլում է եւ նախատեսում է ձեռք բերել նորագույն սարքեր ու սարքավորումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ