News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից արդեն իսկ ավարտվել են «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող երկու բնակելի շենքերի սեփականատերերի համար նախատեսված նոր շենքերի կառուցման աշխատանքները:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, 2014 թվականի հունիսի 14-ին բազմաբնակարան շենքերը, որոնք գտնվում են Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցում, հանձնվեցին շահագործման: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ՝ նոր բնակարանների սեփականության վկայականները տրամադրելու ուղղությամբ, ինչից հետո կսկսվի 66 շահառու ընտանիքների տեղափոխման գործընթացը:

Ինչ վերաբերվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի հանրակացարանում բնակվող եւս 90 ընտանիքների վերաբնակեցմանը, ապա աշխատանքներն այդ ուղղությամբ դեռ ընթացքի մեջ են: Ընդանուր առմամբ, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը գնահատվում է շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ