News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանին սահմանամերձ ճանապարհի կապալառուին պատասխանատվության կենթարկեն աշխատանքներն ուշացնելու համար: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողներին հայտնել է տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ մեկնաբանելով սահմանամերձ Վազաշեն եւ Պառավաքար գյուղերի միջեւ շրջանցիկ ճանապարհի կառուցումը:  Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  տրանսպորտի նախարարությանը դիտողություն էր արել աշխատանքներն ուշացնելու համար եւ, ըստ Առաքելյանի, այդ դիտողությունը միանգամայն արդարացի էր:

Սկզբնապես, պարզաբանել է պաշտոնյան, պայմանագիրը կնքվել է մարզային  կապալառու  «Իջեւանի ճանշին»-ի հետ, որը, սակայն, ժամանակին չի կատարել աշխատանքների գրեթե կեսը: «Պայմանագիրը խզվել է, իսկ շինարարական ընկերությունը վարչական պատասխանատվության կենթարկվի», - վստահեցրել է փոխնախարարը:

Ինչ վերաբերում է վարչապետի քննադատության մյուս կետին՝ հավելյալ 55 միլիոն դրամի վերաբերյալ (շուրջ 120 հազար դոլար), ապա Առաքելյանը նշել է, որ այստեղ հողի եւ  պայթեցման նոր աշխատանքների հետ կապված դժվարությունները օբյեկտիվ բնույթ են կրում, պարզապես ավելի վաղ չէր հաջողվել դրանք կանխատեսել:

Ըստ կառավարության նոր որոշման՝ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ հոկտեմբերի վերջ, սակայն նախարարությունը մտադիր է դրանք ավարտել մեկ ամիս շուտ՝ հաշվի առնելով ճանապարհին անվտանգություն ապահովելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ