News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆարագիս Իսլոմովան անհանգստանում է: Նրա ամուսինը, ով Շչոլկովոյում շինարարությամբ է զբաղվում, ամսական 15.000 ռուբլի ուղարկում է տուն՝ Տաջիկստան: Սակայն հուլիսին այդ գումարի միայն երկու երրորդ մասն է ուղարկել: Կնոջ խոսքով՝ նրա մեկ այլ բարեկամի աշխատավարձը, ով աշխատում է Մոսկվայի սուպերմարկետներից մեկում, կրճատել են, այն դեպքում, երբ Ռուսաստանում խորացող տնտեսական անկումն ազդում է սպառողական եւ բնակարանային պահանջարկի վրա: Այսպիսի նյութ է պատրաստել «Reuters» գործակալությունը:

«Ձեւափոխենք ասացվածքը. երբ Ռուսաստանը փռշտում է, նախկին Խորհրդային Միության մյուս մասի մոտ հարբուխ է սկսվում: Մութ ամպերը կուտակվել էին ռուսական տնտեսության վրա դեռեւս ուկրաինական ճգնաժամից առաջ: Պաշտոնական երկարաժամկետ կանխատեսումները տագնապալի կերպով նվազում են: Սակայն արեւմտյան պատժամիջոցները՝ կապված ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի դերի հետ, ավելի մեծ վնաս հասցրեցին նրա տնտեսությանը: Ռուսաստանն այժմ կանգնած է անկման առջեւ, երկիրը, որը հետխորհրդային տնտեսական կապեր ուն, բախվում է անցանկալի հետեւանքների հետ»,- նշում է արեւմտյան գործակալությունը:

«Reuters»-ի համաձայն՝ ԱՊՀ-ում հիշում են 2008 թվականը, երբ Ռուսաստանում տնտեսական անկումն ազդեց մի տարածաշրջանի վրա, որտեղ 300 մլն մարդ է բնակվում: «Գոյություն ունի ալիք, որով ռուսական տնտեսության թուլությունը տարածվում է հարեւան շրջանների վրա: 2009 թվականին անկումը Ռուսաստանում լուրջ հարված հասցրեց ԱՊՀ-ին: Ընդհանուր առմամբ, հեռանկարը մռայլ է ամբողջ տարածաշրջանի համար»,- նշում է «Trusted Sources» խորհրդատվական ընկերության տնօրեն Քրիստոֆեր Գրանվիլը՝ հավելելով, որ ռուսական տնտեսությունը «դանդաղ խեղդամահության» իրավիճակում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ