News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դերասան Ռոբին Ուիլյամսի աճյունի մոխիրը տարածել են Սան Ֆրանցիսկոյի ծոցում: «KTLA» հեռուստաալիքը հաղորդել է, որ դա տեղի է ունեցել օգոստոսի 12-ին, նրա մահվան հաջորդ օրը:

Ուիլյամսի՝ հրապարակված մահվան վկայականում նշված չէ նրա մահվան պատճառը, համապատասխան վայրում գրված է «Հետաքննությունը շարունակվում է»:

Ռոբին Ուիլյամսի մարմինը հայտնաբերել են օգոստոսի 11-ին, տեղական ժամանակով 11:55-ին, Թիբուրոնում գտնվող դերասանի տանը (Կալիֆորնիա): Հետաքննության նախնական տվյալների համաձայն՝ դերասանն ինքնասպան է եղել: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, պաշտոնական տեղեկությունը կհրապարակվի դատաբժշկական եւ թունաբանական փորձաքնություններից հետո:

Ուիլյամսը ծնվել է 1951թ. հուլիսի 21-ին, Չիկագոյում: Ավարտել է Ջուլիարդի դրամայի դպրոցը: Հայտնի են նրա «Արթնացում», «Բժշկող Ադամսը», «Մեռած պոետների համայնք», «Բարի առավոտ, Վիետնամ» ֆիլմերում նրա դերերը:

1988թ.ն Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան նրան «Օսկար» է շնորհել «Երկրորդ պլանի լավագույն դերասան« անվանակարգում՝ «Խելացի Ուիլ Հանթինգ» ֆիլմի համար: Նա արժանացել է նաեւ հինգ «Ոսկե գլոբուս» մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ