News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանները ձերբակալել են Խորվաթիայի Սլավոնսկի Բրոդ քաղաքի 57-ամյա բնակչի՝ մարդու մարմնի օրգանների, մասնավորապես՝ առնանդամների հավաքածու կուտակելու մեղադրանքով: Այս մասին գրում է «Queerty»-ն: Տարեց տղամարդու բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկաններն արական սեռական օրգաններով տարաներ են հայտնաբերել:

Իրավապահաները ենթադրում են, որ «Առնանդամների կոլեկցիոներ» մականվամբ կասկածյալը կարողացել է հավաքածուն կուտակել քաղաքային հիվանդանոցի դիահերձարան ազատ մուտքի շնորհիվ, որտեղ աշխատել է որպես սանիտար:

Հատկանշական է, որ բժիշկներն ու տղամարդու հարեւանները, ի դեպ՝ նրա անունը չի նշվում, ոստիկանների մոտ միանգամայն տարբեր կերպ են բնութագրել «կոլեկցիոներին»: Ոմանք նրան նկարագրել են որպես օրինավոր, ընտանեկան, հարգալից մարդ, նախկինում դատապարտված չի եղել, մյուսներն էլ պատմել են, թե հարբեցող է: Հիվանդանոցի աշխատակիցներն ընդգծել են, որ 57-ամյա սանիտարը հաճախ աշխատանքի էր գալիս ոչ սթափ վիճակում:

Ըստ «FedPost.ru»-ի, մինչեւ հիմա հայտնի չէ, թե ինչպես են ոստիկանները տեղեկացել սանիտարի հավաքածու մասին: Ի դեպ, իրավապահներին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչպես է «կոլեկցիոներն» աննկատ կերպով դիակներից այդքան օրգաններ կտրել:

Ձերբակալելուց որոշ ժամանակ անց տղամարդուն ազատ են արձակել: Այժմ նա տանը սպասում է դատավարությանը: Իրավապահները նշել են, որ դիակների հանդեպ ծաղրի համար մեղավոր ճանաչելու դեպքում կասկածյալին սպառնում է առավելագույն պատիժ՝ 2 տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ