News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի ղեկավարի նշանակման հարցը, որի համար լուրջ մրցակցության մեջ են «մտել» երեք թեկնածուներ։

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ այդ պաշտոնի համար պայքարում են ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, Երեւանի նախկին ոստիկանապետ, գործազուրկ Ներսես Նազարյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը։ Մեր տեղեկությունների համաձայն՝ առայժմ Արթուր Օսիկյանի համար է ամենաբարձր մակարդակով լոբբինգ արվում Սերժ Սարգսյանի մոտ։ Բայց Ն. Նազարյանն ու Գ. Համբարձումյանը եւս հետ չեն մնում։ Երեկ փորձեցինք ՀՀ  փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից պարզել՝  արդյոք ինքը այդքան հոգնել է ՀՀ ոստիկանությունից, որ ձգտում է գնալ ՔԿՀ։ Նա շատ հակիրճ ասաց, որ ոչ մի առաջարկ չի ստացել։ Հավելենք, որ դեռեւս պաշտոնապես չի հաստատվել ՔԿՀ պետ Հայկ Հարությունյանի պաշտոնանկության լուրը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ