News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «2014 թվականի առաջին կիսամյակում հայ-վրացական առեւտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով` Երեւանում արձանագրել են Հայաստանի ու Վրաստանի վարչապետները: Տպավորիչ ցուցանիշ է, թեեւ ավելի հետաքրքիր կլինի, թե ինչպիսին է պատկերը զուտ թվաբանական արտահայտությամբ: Բայց շուտով հնարավոր է, որ այդ 42 տոկոսն էլ չլինի: Որովհետեւ եթե Հայաստանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ապա իրական մեծ վտանգ կա, որ դա խոչընդոտներ կհարուցի հայ-վրացական հարաբերության համար, ինչը անխուսափելիորեն կազդի առեւտրաշրջանառության ծավալի վրա:

Երկու երկրները խուսափում են այդ կապակցությամբ բաց խոսակցությունից, հանրություններին հստակ մեսիջներ եւ տեղեկատվություն փոխանցելուց: Այնպիսի տպավորություն է, որ այդ խնդիրը նույնչափ գաղտնի բանակցության առարկա է, որքան Արցախի հարցը: Թեեւ Արցախի հարցում ներկայումս գաղտնիք երեւի թե չի էլ մնացել, եւ բոլոր կողմերը՝ հակամարտող ու միջնորդ, փաստացի խաղում են բավական բաց եւ հստակ ներկայացրել են իրենց մտադրություններն ու ծրագրերը: Այսինքն` հայ-վրացական հարաբերության խնդիրը ներկայումս անկասկած ավելի փակ խնդիր է, քան Արցախի հակամարտության բանակցային գործընթացը:

Երեւի դժվար է գտնել որեւէ երկրորդ օրինակ, որ երկու կարեւոր հարեւանների միջեւ հարաբերությունները նման գաղտնիության քողով ծածկված լինեն, եւ հասարակությունները ստիպված լինեն միայն գուշակել, թե միմյանց հետ շփումներում ինչ հեռանկարներ են սպասվում: Իրականում այս երեւույթը ոչ միայն անոմալ է 21-րդ դարի հարաբերությունների տեսանկյունից, առավել եւս, որ Հայաստանն ու Վրաստանը որեւէ ազգամիջյան կամ միջպետական, որեւէ էթնիկ բաց վերք կարծես թե չունեն, այլեւ իսկական ահազանգ է, օրինակ, Հայաստանի ապագայի մասով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ