News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սվերդլովսկի մարզում «Ռոսպոտրեբնադզորը» Jack Daniel`s Tennessee Honey լիկյորում հայտնաբերել է միջատներին ոչնչացնելու համար նախատեսված նյութ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Լուկյանցեւաին:

Jack Daniel`s Tennessee Honey սպիրտային խմիչքի բաղադրության մեջ հայտնաբերվել է բենզոնային թթվի բենզիլի եթեր, որը ունի զգայագրգիռ հատկություններ, կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, ընդունակ է կենտրոնական նյարդային համակարգում փոփոխությունների հանգեցնել, լայնորեն օգտագործվում է  միջատներին ոչնչացնելու նպատակով», - հայտարարել է Լուկյանցեւը:

Մամուլի ծառայության տվյալներով՝ ներկայումս տվյալ փաստի առթիվ հարուցվել է վարչական գործ:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» Սվերլովսկի մարզում որոշում էր ընդունել մինչեւ օգոստոսի 22-ը վաճառքից հանել Jack Daniel`s «Jim Ամերիկյան վիսկի Բուրբոն». beam Tennessee-ը, քանի որ ալկոհոլային արտադրանքը չի համապատասխանում հաստատված պահանջներին: Գերատեսչությունը ալկոհոլային խմիչքի մեջ կասկածելի քիմիական նյութ էր հայտնաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ