News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալների դեմ ՀՀ ոստիկանությունը առաջադրել է ԿԳԲ-ի «սարքած» մեղադրանքը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում գործով դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Շանթ Հարությունյանը:

Նշենք, որ այս դատական նիստին դատախազն ընթերցում է գործում առկա զեկուցագրերը, ներկայացնում այն իրերի ցանկը, որոնք որպես ապացույց կցված են գործին: Դատախազ Գեւորգ Գեւորգյանի խոսքը մի պահ ընդհատվեց Շանթ Հարությունյանի հայտարարությամբ:

«ԿԳԲ-ի նպատակն էր սարքել, պրովոկացիա անել, մեզ ներքաշել կռվի մեջ, ձերբակալել մարդկանց, այնուհետեւ հիմնավորել, որ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի եղել, խուլիգանական արարք է եղել: Իմ ընկերները երբ գրում են, որ Շահենիկին գետնին ընկած են տեսել,ԿԳԲ-ն կարողացավ այդ ցուցմունքը էնպես  օգտագործել, որ գործ հարուցեցին Շահենի դեմ: Երրորդ էտապն այն էր, որ հիմնավորեին, որ դրսից ֆինանսավորում է Շանթը ստացել: Չորրրոդ էտապը լինելու էր այն, որ Շանթը, փողից դրդված, իր ընկերներին քաշել է պատմության մեջ: Հիմա դուք ներկայացնում եք սցենարի առաջին փուլը, իրավական առումով ուղղորդումը եղել է ԿԳԲ-ի կողմից: Դատախազությունն էլ է ԿԳԲ-ի գործակալ, ոստիկանությունն էլ է ԿԳԲ-ի գործակալ, դատարանն էլ է ԿԳԲ-ի գործակալ, Հայաստանի ԿԳԲ-ն էլ Ռուսաստանի ԿԳԲ-ի մասնաճյուղ է: Հայաստանը անկախացել է, բայց ԿԳԲ-ն շարունակում է սպասարկել Կրեմլին: Դուք գնալու եք, մի օր էլ փորձեք պարզել՝ Շանթի վրա փող կա, թե չէ: Դատախազությունը ներկայացնում է ռուսական ԿԳԲ-ի կողմից շառ սարքած մեղադրանքը: Վերջում էլ Շանթին ազգի դավաճան կհանեք, կպրծնեք»,-ասաց Շանթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ