Հայաստանի գյուղնախարարությունը անասնապահության ապահովագրման պիլոտային ծրագիր է սկսում: Այս մաիսն օգոստոսի 22-ին լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նրա՝ պիլոտային ծրագիրը կանցկացվի Վայոց ձորի մարզում, քանի որ վերջերս այնտեղ ավարտվել է խոշոր եղջերավոր անասունների գույքագրումը:
«Ագրարային ապահովագրության աստիճանական ներդնումը մեր առաջնահերթություններից է», - նշել է նախարարը:
NEWS.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետը նշել է, որ ըստ նախարարության հաշվարկների, անասնաբուծությունը պահանջում է ապահովագրավճարների միայն 10%-ը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի ողջ ագրարային հատվածի ապահովագրության համար (5 միլիարդ դրամ՝ 50-ից՝ ըստ նախարարության հաշվարկի): Պատճառն այն է, որ հիմնական վտանգները՝ կարկուտ, ցրտահարություն եւ այլն, կենտրոնացված են բուսաբուծությունում: