News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները ներկայացրել են Անտարկտիդայի արեւմուտքում գտնվող Ուիլլանս լճի սառույցների տակ բնակվող միկրոօրգանիզմների առաջին մանրամասն ուսումնասիրությունը: Նրա ջրերում 800 մետր խորությամբ բնակվում են ավելի քան 3.900 տեսակի միկրոօրգանիզմներ, որոնց մեծ մասը միաբջիջ արքեաներ են:

Ամերիկյան Մոնտանա նահանգի համալսարանից Ջոն Պրիսկուն այս բացահայտումը կանխատեսել էր դեռեւս 10 տարի առաջ, եւ ահա այն հաստատվել է:

Արքեաների մի մասն ապրում է ամոնիումի քիմիական միացությունների էներգիայի, մյուսները՝ մեթանից առաջացող ածխածնի էներգիայի հաշվին: Իսկ ամոնիումն ու մեթանը, ըստ մասնագետների, ստացվում են կենդանի էակների մնացորդների քայքայման հետեւանքով, որոնք բնակվել են Անտարկտիդայում՝ մինչեւ այն սառույցով պատվելը: Հնարավոր է, որ էներգիայի լրացուցիչ աղբյուր է դառնում հալվող սառույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ