2014թ. ծիրանի բերքը Հայաստանում չի գերազանցի 12 հազ. տոննան: Այս մասին նոր կառավարությունում պաշտոնավարման 100 օրը լրանալու առթիվ օգոստոսի 22-ին կազմակերպված ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նա նշել է, որ անցյալ տարի ծիրանի բերքը վերջին 10 տարվա ընթացքում ամենահաջողն էր (88,9 հազար տոննա): Այս տարի ծիրանն ավելի քիչ էր ցրտահարության եւ գարնանը տեղացած կարկուտի պատճառով: Այդ պատճառով էլ ծիրանը թանկ էր, հետեւաբար՝ արտահանման ենթակա չէր:
Նշված 12 հազար տոննայից արտահանվել է 1 792 տոննա, վերամշակման համար մթերվել՝ միայն 160 տոննա, մնացածը իրացվել է թարմ տեսքով՝ մանրածախ: