News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 22-ին գերմանական կողմի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Օգոստոսի 23-ին Գերմանիայի կանցլերի՝ Կիեւ նախանշված այցի նախօրեին կայացած զրույցի ընթացքում քննարկվել են, մասնավորապես, որոշ քայլեր, որոնք Ռուսաստանն ու Գերմանիան կարող են ձեռնարկել՝ մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման եւ ուկրաինական ներքաղաքական երկխոսություն հաստատման համար:

«Պուտինն ընդգծեց, որ հաշվի առնելով Ուկրաինայի հարավ-արեւելքում մարդասիրական ճգնաժամ ապրողներին ռուսական օգնության տրամադրման հարցում Կիեւի բացահայտ հապաղումը՝ որոշում է կայացվել ավտոշարասյուն ուղարկելու մասին: Հետագա ձգձգումն անթույլատրելի կլիներ»,- նշվում է Կրելմի հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում կողմերը նաեւ լուրջ անհանգստություն են հայտնել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում տիրող իրավիճակի առնչությամբ: Կրեմլի համաձայն, Պուտինն ու Մերկելը պայմանավորվել են շարունակել կապ պահպանել՝ ուկրաինական խնդիրը քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ