ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը օգոստոսի 23-ին հանդիպեց մի շարք հոգեւորականների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ մտավորականների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը հյուրերին ներկայացրեց զորքերի կենսագործունեության ընթացիկ եւ հետագա ուղղությունները, խոսեց վերջին շրջանում առաջնային գծում արձանագրված միջադեպերից եւ բանակի հզորացմանը միտված գործընթացներից:
Հյուրերը ի դեմս պաշտպանության նախարարի, շնորհակալություն հայտնեցին բանակի ողջ անձնակազմին իրականացվող հայրենանվեր ծառայության համար եւ նշեցին պետական, հասարակական եւ հոգեւոր կառույցների հանուն մեկ նպատակի գործելու անհրաժեշտությունը: Ներկաները նաեւ հնարավորություն ունեցան Մովսես Հակոբյանին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը եւ ստանալու սպառիչ պատասխաններ: