Օգոստոսի 22-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, շրջվել ձորակը եւ հրդեհվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: