News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աբխազիայի հայկական համայնքը, ի դեմս Աբխազիայի հայերի միության, պաշտոնապես չի պաշտպանել Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունների եւ ոչ մի թեկնածուի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Աբխազիայի խորհրդարանի հայ պատգամավոր Լեւոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի թեժ փուլի մեկնարկից առաջ Աբխազիայի հայերի միության նախագահ Խաչիկ Մինասյանը հավաքել է Հայերի միության խորհուրդ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունները:

«Ցանկանում եմ նշել, որ Աբխազիայի հայերի միության ղեկավարությունը բավական իմաստուն որոշում է ընդունել այն իմաստով, որ մենք հայտարարել ենք պաշտոնապես եւ ոչ մի թեկնածուի չաջակցելու մասին»,- նշեց Լեւոն Գալստյանը: Նա հավելեց, որ Աբխազիայի հայերը նրա լիարժեք քաղաքացիներն են, եւ որ աբխազական անձնագիր ունեցող մյուս բոլորի նման իրավունք ունեն որոշում ընդունել՝ ելնելով քաղաքական նախընտրություններից:

Լեւոն Գալստյանը հիշեցրեց, որ նախագահի թեկնածուները չորսն են եւ, ինչպես ենթադրում են փորձագետները, հիմնական պայքարը Ռաուլ Հաջիմբայի եւ Ասլան Բժանիայի միջեւ է: Նշենք, որ երկու թեկնածուներն էլ  հանդես են գալւս Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթուղու վերականգնման օգտին:

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 24-ին: Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարելու են Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ասլան Բժանիան, ընդդիմության ղեկավար, նախկին վարչապետ Ռաուլ Հաջիմբան, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Քիշմարիան եւ ՆԳ նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ