News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսների մոտ 24%-ը Լեռնային Ղարաբաղը համարում է անկախ պետություն: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Բացի այդ, հարցվածների 11%-ը ենթադրում է, որ տվյալ տարածքը Հայաստանի մաս է կազմում, 9%-ը՝ Ադրբեջանի: Հարցվածների 53%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ռուսների 56%-ը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ միայն հարցվածների 14%-ը կարծում է, որ այս հարցը չի կարելի լուծել առանց զենքի: 30%-ը հակամարտության կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշում դեռեւս չունի:

Ընդ որում, հարցվածների 45%-ին հայտնի է մեկ ամիս առաջ հակամարտության գոտում սրացած իրավիճակը, 10%-ը իրավիճակի մասին մանրամասն տեղեկություններ ունեն, իսկ 35%-ը միայն լսել է լարվածության մասին, սակայն մանրամասներին չի տիրապետում:

Բացի այդ, հարցվածների 52%-ը ղարաբաղյան հակամարտության գոտում սրացած իրավիճակի մասին առաջին լսում են հարցումը անցկացնելու ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ