News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Բոլոնյան գործընթացի բարեփոխումները կհասնեն նաեւ Հայաստանի բուհեր: Այս մասին օգոստոսի 25-ին ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` նոր կառավարությունում կրթության եւ գիտության նախարարության 100 օրվա աշխատանքին նվիրված մամուլի ասուլիսում:

Ըստ նրա` այս դեպքում դա կրեդիտային համակարգի ներդրումն է վարժարաններում, այնտեղից էլ բուհեր հնարավոր կլինի տեղափոխել ընդհանուր կրթական առարկաների միավորները եւ բուհային դասախոսությունների ժամերը ծախսել մասնագիտական առարկաների վրա:

«Կրեդիտային համակարգն ապացուցել է իր կենսունակությունը եւ արդյունավետությունը բազմաթիվ երկրներում, կիրառվել է ինչպես բուհերում, այնպես էլ միջնակարգ կրթությունում: Այդ պատճառով էլ, կարծում եմ, արդարացված է այն նաեւ Հայաստանում կիրառելը», - հավելել է Աշոտյանը: Ըստ նրա` սկզբում ծրագիրը պիլոտային կարգով կփորձարկվի մի քանի դպրոցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ