News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բնակարան գնելը կյանքի կարեւորագույն իրադարձություններից է: Միացյալ Նահանգներում նույնպես 13 թիվը չեն սիրում: Այդ պատճառով շինարարները ձգտում են տներում «շրջանցել» 13-րդ հարկը: 12-րդից հետո անմիջապես 14-րդն է: Եվ բոլորն են սրա հետ համաձայն. վաճառողը ստանում է իր գումարը, մարդիկ՝ «երջանիկ» հարկն ու բնակարանը:

Բացի այդ, շատ հաճախորդներ չեն ցանկանում գործարք կնքել ամսվա 13-րդ օրը, այնպես որ՝ անշարժ գույքի շատ գործակալների համար դա հանգստյան օր է: Քանի որ քրիստոնեության մեջ վեցը համարվում է «սատանայի թիվ», բազմաթիվ պոտենցիալ գնորդների նույնպես այն դուր չի գալիս, հատկապես եթե հանդիպում են տան, հարկի կամ բնակարանի համարում:

Լաս Վեգասում լեցուն խաղատանը, որտեղ անշարժ գույքի սեփականատերեր հաճախ դառնում են խաղամոլները, հատուկ պահանջարկ ունեն «յոթ» համարի ներքո գտնվող բնակելի օբյեկտներըԼ

Ըստ «Vesti.ru»-ի, Չինաստանի բնակիչներին սարսափեցնում է «չորս» թիվը, քանի որ չինարենում այն հնչուղությամբ մոտ է «մահ» բառին: Չեն սիրում նաեւ 17-ը, 53-ը եւ 19-ը: Ուստի այնտեղ, որտեղ շատ են չինացիները, անշարժ գույքի գործակալների հետ կարելի է վիճարկել տան արժեքը: Բացի այդ, հնարավոր է լավ աշխատել շինությունների վաճառքի շնորհիվ, որոնք ունեն 1, 2, 6, 68 եւ հատկապես հաջողակ համարվող 8 թվերը: Ութն առհասարակ համարվում է լավագույնը, քանի որ հնչողությամբ մոտ է «բարգավաճում» բառին:

Նման սնահավատությունները շատ են, եւ մարդկանց համար, ովքեր զբաղվում են բնակարանների վաճառքով, կարեւոր է հաճախորդների փոքրիկ «թուլությունները» հաշվի առնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ