News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթուղին ռազմավարական նշանակություն կունենա, այդ պատճառով Վրաստանում չեն ցանկանա, որպեսզի գոնե հիմա այն գործի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սուխումի հայ համայնքի նախագահ Սուրեն Կերսելյանը՝ անդրադառնալով Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Հաջիմբայի՝ երկաթուղին վերականգնելու պատրաստակամության մասին հայտարարությանը:

Նրա խոսքով, այս երկաթուղին ոչ միայն միացնում է Մոսկվան ու Երեւանը, այլեւ այդ համատեքստում նախագծվում է նաեւ Մոսկվա-Թեհրան կապը: «Ինչ վերաբերվում է աբխազական կողմին, ապա այստեղ դեմ չեն երկաթուղու բացմանը: Աբխազիան այդ դիտարկում է որպես հնարավորություն ե'ւ իր, ե'ւ Հայաստանի համար: Հաղորդակցման ուղիները պետք է գործեն: Այլ հարց է, որ այսօր, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կքննադատի նման որոշումը»,- նշեց Սուրեն Կերսելյանը՝ եւս մեկ անգամ հավելելով, որ աբխազական կողմը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ:

Նշենք, որ ամերիկյան Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից օգոստոսի 25-ին հրապարակված հարցման համաձայն, Աբխազիայի տարածքով Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային ուղիղ հաղորդակցության վերականգնմանը կողմ է Վրաստանի քաղաքացիների մեծ մասը՝ հարցվածների 65%-ը:

Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման թեման, որն ընդհատված է ավելի քան 20 տարի, արդիական է դարձել Վրաստանի Դարիալի կիրճի իրավիճակի ֆոնին: Վերջին երեք ամիսների ընթացքում սողանքների հետեւանքով Վրաստանը Ռուսաստանի կապող ճանապարհը երկրորդ անգամ դադարում է գործել:

Հունիսին Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել էր, որ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության հարցը դեռեւս հստակ քննարկման փուլում չէ, չնայած տեսանելի ապագայում այն կարող է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ քննարկման առարկա դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ