News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական 20 նախաձեռնությամբ: Այս մասին օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա առանձնացրեց մի քանի օրինագիծ, այդ թվում՝ «Պարտադիր զինվորական ծառայության տարկետման մասին» օրենքում փոփոխությունների կատարման վերաբերյալ: «Այդ օրինագիծն ազդեցիկ ծնողների, օլիգարխների եւ իշխանության ներկայացուցիչների երեխաներին կզրկի բանակում ծառայությունից խուսափելու հնարավորությունից: Նրանք մագիստրատուրա եւ ասպիրանտուրա ընդունվում են կոռուպցիոն ճանապարհով: Ասպիրանտների 80%-ը տղամարդ է, որոնցից միայն չնչին տոկոսն է զբաղվում գիտությամբ»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով, այդ օրինագծի առնչությամբ «Ժառանգություն» խմբակցությունը բանակցություններ է վարում խորհրդարանի քաղաքական ուժերի հետ՝ նրանց աջակցությունը ստանալու համար: Նա նաեւ չբացառեց, որ օրինագիծը կներկայացվի խորհրդարանական քառյակի հետ համատեղ ձեւաչափով:

«Ժառանգություն» խմբակցությունն օրինագիծ է նախապատրաստել նաեւ «Խորհրդարանական ընդդիմության մասին», որն Ազգային ժողովի ընդդիմությանը վերահսկողություն սահմանելու հնարավորություն կընձեռի: Բացի այդ, ըստ Հակոբյանի, իրենց խմբակցությունը մտադիր է փոփոխություններ նախաձեռնել Ազգային ժողովի Կանոնակարգում. «Մենք առաջարկում ենք խորհրդարանի քառօրյա նստաշրջանը փոխարինել եռօրյայով, իսկ նստաշրջանների միջեւ երկշաբաթյա ընդմիջումը դարձնել մեկ շաբաթ: Այդ խորհրդարանին հնարավորություն կտա ավելի ռիթմիկ եւ որակյալ աշխատել»:

Ընդդիմադիր խմբակցությունը նաեւ առաջարկում է խորհրդարանական մշտական հանձնաժողովների նիստերի առցանց հեռարձակում կազմակերպել: «Երբ մենք հայտարարում ենք, որ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը խորհրդարանի նիստերի ժամանակ պասիվ է, հանրապետականները հակադարձում են, որ նրանք ակտիվ աշխատում են խորհրդարանական հանձնաժողովներում: Եթե հանձնաժողովների առցանց հեռարձակում լինի, ապա բոլորը կտեսնեն այդ պատգամավորների, այսպես կոչված, «ակտիվությունը»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը: Նա նաեւ հավելեց, որ խմբակցությունը կրկին օրինագիծ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ