Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 40/1 հասցեի մոտ, օգոստոսի 25-ին, ժամը 11.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոբուսը կտրուկ արգելակել է,
ինչի հետեւանքով ուղեւորուհին ավտոբուսի սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: