News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարծում եմ կողմերը պատրաստ չեն խաղաղության կամ պատերազմի. Ադրբեջանը, որպես պարտվող կողմ ավելի հետաքրքրված է կոնֆլիկտի վերսկսմամբ: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է բրիտանացի լրագրող, Կովկասի փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Միեւնույն ժամանակ Ադրբեջանը հասկանում է հնարավոր պատերազմի հետեւանքները: Մյուս կողմից՝ կարծում եմ կողմերից եւ ոչ մեկը պատրաստ չէ լուրջ զիջումների գնալու հանուն խաղաղության։ Այսպիսով, երկու կողմերին ձեռնտու է ներկա իրավիճակը»,-ասել է նա:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի դերին, փորձագետը նշել է. «Ի տարբերություն շատերի, ես չեմ տեսնում ռուսական ռազմավարության լուջ փոփոխություն Կովկասում։ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական խնդրի վրա, խնդիր՝ որում ներգրավված են ռուսական արտաքին քաղաքականության բոլոր ռեսուրսները։ Կարծում եմ Պուտինը Սոչիի հանդիպման կազմակերպմամբ փորձեց աշխարհի առջեւ հանդես գալ որպես խաղաղարար, սակայն Սոչիի հանդիպումն ավարտվեց եւ Պուտինը վերադարձավ իր օրակարգին»:

Հարցին, թե խաղաղության հաստատման համար անհրաժե՞շտ է երրորդ կողմերի ավելի լուրջ ներգրավվումը, նա պատասխանել է. «Կարող ենք երկար վերլուծել, թե ինչու կողմերը չեն գալիս համաձայնության, մոռանալով հակառակ հարցը, թե ինչու կողմերը պետք է գան համաձայնության: Ոչ՛ Ադրբեջանի, ոչ՛ Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ լուրջ փոխզիջումների: Այսպիսով նախագահները փոխզիջումների գնալով կկորցնեն իրենց ժողովրդայնությունը, մեծ տերություններն էլ զբաղված են այլ խնդիրներով՝ Ուկրաինա, Մերձավոր Արեւելք: Այսպիսով` չկա որեւէ կողմ, ում համար խնդրի լուծումը առաջնահերթություն է: Միջազգային համայնքը պատրաստ է կայունության հաստատման ուղղությամբ ջանքեր ձեռնարկել, սակայն պատրաստ չէ անել ավելին»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ