News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դարիուս ճագարն Անգլիայից ճանաչվել է ամենախոշորն իր ցեղակիցների շրջանում: Դարիուսն արդեն 1.20 մետր հասակ ունի եւ շարունակում է աճել: Որպես կանոն, ճագարների երկարությունը հասնում է 50 սմ-ի: Դարիուսի տերը՝ Անեթ Էդվարդսը, ենթադրում է, որ աճն առաջիկա վեց ամիսներին շարունակվելու է:

«Երբեմն ինձ թվում է, որ իմ ճագարը Ուոլեսի եւ Գրոմիթի արկածների մասին մուլտֆիլմից է, բայց ես գիտեմ, որ իրականում նա բարի ու գեղեցիկ կենդանի է: Դարիուսը սովորաբար նստում եւ ուտում է, գուցե հենց այդ պատճառով էլ այսպիսի հսկա է դարձել»,- պատմում է Անեթը: Ամեն օր ճագարն ուտում է 12 գազար, 6 խնձոր եւ 2 գլուխ կաղամբ:

Անեթը, ով 59 տարեկան է եւ ապրում է Վուսթեր քաղաքում, կյանքի ընթացքում պահել է աշխարհի 4 ամենամեծ ճագարներին: Ռեկորդակիրների թվում առաջինը Ռոբերտոն էր, այնուհետեւ հայտնվեց էմին, հետո՝ Էլիսը, իսկ ահա չորրորդը Դարիուսն է: Հսկաներից յուրաքանչյուրը նվազագույնը 10 կգ քաշ է ունեցել, ընդ որում՝ ճագարի միջին քաշը շուրջ 5 կգ է: Առաջիկայում սպասվում է, որ Դարիուսի մասին տեղեկությունները կհայտնվեն Գինեսի ռեկորդների գրքի էջերում:

«Ճագարը շատ բարի է, անցնելով նրա կողքով՝ կարող եք տեսնել, թե որքան ուշադիր է ձեզ նայում: Երբ մեծանա, պարզապես հսկա կդառնա: Այս շաբաթ նրան չափելով՝ հասկացա, որ արդեն ավելի մեծ է, քան Էլիսը, որը մինչ այս աշխարհի ամենամեծ էգ ճագարն էր»,- պատմել է Անեթը:

Հայտնի է, որ Գինեսի ռեկորդների գրքի խոսնակներն այլեւս չեն ընդունում ամենամեծ կենդանիների հայտերը, քանի որ համարվում է, որ տերերը պարզապես շատ են կերակրում նրանց: Դարիուսի դեպքում բացառություն կլինի: Նրան չեն կշռելու, այլ հասակն են չափելու, քանի որ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունների համաձայն, «սա մեկ մետրից ավելի հասակ ունեցող առաջին ճագարն է: Իրադարձությունների նման շրջադարձից հետո ճագարի տիրուհին հայտարարել է. «Մենք ուրախ եւ հպարտ ենք, որ նոր ռեկորդակիրը ծնվել է մեր ընտանիքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ