News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առաջարկում է, որ հետայսու ակցիզով հարկվի միայն հեղուկը, այլ ոչ թե հեղուկից բացի նաեւ շիշը, պիտակը եւ այլն: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Նա մասնավորապես նշել է, որ ԱԺ Նախագահի անունով գրությամբ ներկայացրել է եւս 2 օրենսդրական նախաձեռնություն: «Առաջինն այն մասին է, որ հետայսու բոլոր առեւտրային բանկերը պետք է լինեն բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակով։ Բանկերին ժամանակ է տրվում վերագրանցվելու համար։ Երկրորդով փոփոխությունններ են մտցվում ակցիզային հարկի մասին օրենքում ալկոհոլային խմիչքների մասով։ Առաջարկվում է, որպեսզի հետայսու ակցիզով հարկվի միայն հեղուկը, այլ ոչ թե հեղուկից բացի նաեւ շիշը, պիտակը եւ այլն։ Բացի դա, իջեցվում է գինու ակցիզը եւ բարձրացվում օղու ակցիզը։ Այնուամենայնիվ, մենք խաղողի ու գինու երկիր ենք, այդտեղ է մեր համեմատական առավելությունը։ Այ 2 օրենքով հանդերձ 2 տարում ԱԺ եմ ներկայացրել 15 օրենքի նախագիծ (խոտացված 50-ից)։ Այս պահի դրությամբ կառավարությունը 11-ը մերժել է»,-գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի...
«Լեքս տոբակո քոմփանին» եւս և մլրդ դրամի հումք պետք է ներմուծի. Կառավարությունն արտոնություն տվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց իր...
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քննարկումների...
Ամենաշատ