News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ներքին համոզմունք ունի, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային ուղղակի կապի վերականգնումն Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով, քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, օգոստոսի 26-ին լրագրողներին հայտնել է դեսպանը:  

Ըստ նրա՝ վերոնշյալ երկաթուղային կապը վերականգնելու համար, անհրաժեշտ է լուրջ ծրագիր մշակել: «Պետք է մշակել այս նախագծի տնտեսական, տեխնիկական եւ ֆինանսական ցուցանիշները, միայն դրանից հետո կարելի է խոսել՝ նպատակահարմար է այն, թե  ոչ: Քանի որ լինում է այնպես, որ ինչ-որ նախագիծ ավելի թանկ է լինում, եւ երբեմն այն տնտեսապես ոչ շահավետ է դառնում», - նշել է Վոլինկինը:

Խոսելով վրացական կողմի դիրքորոշման մասին, որը կարող է բացասական վերաբերվել այս հարցին, ՌԴ դեսպանն ընդգծել է. «Կարծում եմ, որ   փող հաշվել իմացող բոլոր ողջամիտ մարդիկ երկաթուղու վերականգնման նախագիծը ճիշտ կհամարեն եւ համապատասխան քայլեր կձեռնարկեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ