News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երիտասարդ եղջերուն գերմանական Դրեզդեն քաղաքում գրասենյակ է մտել, որտեղ մի քանի ժամ է անցկացրել, քանի դեռ նրան այնտեղից դուրս չեն հանել: Այդ մասին գրում է բրիտանական «The Guardian» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:

Եղջերուն, որն ինչպես համարում են, եկել էր Լեհաստանից կամ Չեխիայից, մնացել էր գրասենյակի սպասասրահի սրճարանում, որն օգտագործվում է «Siemens» ընկերության կողմից: Ոստիկանությունը փակել էր շրջանը, իսկ եղջերուն, որը գնահատականների համաձայն կշռում էր մոտ 800 կգ, խաղաղ կանգնած էր տեղում իր փորձության գրեթե ողջ ընթացքում:

Ոստիկանների, ինչպես նաեւ դրեզդենյան կենդանաբանական այգու եւ որսի բյուրոյի  ներկայացուցիչների շրջապատմամբ փորձում էին եղջերուին մեքենայի կցորդ տանել: Սակայն մի քանի անհաջող փորձից հետո նրանք տրանկվիլիզատորներ են կիրառել, որպեսզի կարողանան նրան դուրս հանել նեղ դռնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ