News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը, թե պաղեստինցիները ճնշում են Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչներին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Իսրայելում «Նոյան տապան» հայկական մշակույթի կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին:

Նրա խոսքով՝ հայկական համայնքում իրավիճակը հանգիստ է եւ անհանգստության առիթ չկա:

Նշենք, որ հայկական լրատվամիջոցներում, Facebook-ի օգտատերերից մեկի փոխանցմամբ, տեղեկություն էր տարածվել, որ Երուսաղեմում ապրող պաղեստինցիները ակտիվացել են եւ հարձակվում են հայկական ընտանիքների վրա, թալանում տները եւ ծեծում հայերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ