Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 70-ի: 18 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Մեկ շաբաթ առաջ Հիրոսիմայում տեղատարափ անձրեւներ էին սկսվել՝ հանգեցնելով ավերիչ սողանքների: Ըստ աղբյուրի՝ կորածներին փրկելու հույս կա:
Տասնյակ տներ ավերվել են ու մնացել տոննաներով քարերի տակ: Փրկարարական գործողությանը մասնակցում է մոտ 3 հազ. ոստիկան, հրշեջ եւ զինվոր:
Ավելի վաղ հաղորդվել էր 50 զոհի եւ 38 անհետ կորածների մասին: