News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելական արտադրության «Hermes 450» անօդաչու թռչող սարքը, որին հարվածել էին օգոստոսի 23-ին Իրանի կենտրոնական հատվածում գտնվող ուրանի հարստացման օբյեկտի վրա, դուրս է եկել ադրբեջանական Նախիջեւանի շրջանում գտնվող ավիաբազայից: Այս մասին հաղորդում է «DEBKAfile» կայքը՝ վկայակոչելով իր ռազմական, ինչպես նաեւ Իրանի առկա աղբյուրներին:

Փորձարկումները, որոնք անցկացրել են իրանական ավիացիոն փորձագետներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները, ցույց են տվել, որ Իրանական հեղափոխության պահապանների խմբի հրամանատարները շտապել են եզրակացություններ կատարելիս՝ հայտնելով, թե անօդաչու սարքը դուրս է եկել Սաուդյան Արաբիայից:

Իրանի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ սահմանակից Նախիջեւանի շրջանում փոքր ռազմական ավիաբազա կա: Երեք տարի առաջ «Hermes 450» տեսակի մեկ այլ անօդաչու սարք այնտեղից ուղղվել էր դեպի Հայաստան, որտեղ մեր հակաօդային պաշտպանության ուժերը հարվածել էին դրան:

Օգոստոսի 25-ի հայտարարության մեջ Հեղափոխության պահապանների ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նշել էր, որ անօդաչու սարքն Իսրայելից դուրս չի եկել, սակայն չի հստակեցրել, թե որտեղից: Նա նաեւ չի նշել, արդյո՞ք անօդաչու սարքը պատկանում է Իսրայելին, թե՝ ոչ, միայն հայտարարելով, որ սարքն իսրայելական «Hermes 450» արտադրության էր՝ թռիչքի ավելի քան 800 կմ շառավղով:

«DEBKAfile» կայքի համաձայն՝ Թեհրանում դժգոհ են Իրանի միջուկային օբյեկտների վրա Նախիջեւանից անօդաչու սարքերի մշտական թռիչքների դեմ իրենց անօգնականությունից: Անօդաչու թռչող սարքերը չափում են ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը՝ ուրանի հարստացման իրանական ծրագրի հստակ հաշվարկի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ