News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդլայնում է համագործակցությունը Beeline-ի հետ` առաջարկելով ՎՏԲ-Հայաստան Բանկում քարտային կամ բանկային հաշիվ ունեցող իր հաճախորդներին Beeline-ի գրասենյակներում  բջջային կապի  հետվճարային համակարգի, ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայությունները ձեւակերպելիս նաեւ ձեւակերպել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պարբերական վճարման հանձնարարագիր:

Նշված ծառայությունը թույլ կտա ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին մարել ամենամսյա բաժանորդային պարտքը հաճախորդի կողմից ընտրված ամեն ամսվա N օրը առանց բանկի մասնաճյուղ այցելելու վերջինիս հաշվից բաժանորդային պարտքի գումարի ավտոմատ հաշվեգրման միջոցով:

Տվյալ ծառայությունն ակտիվացնելու համար հաճախորդին անհրաժեշտ է բջջային կապի  հետվճարային համակարգի, ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայությունները ձեւակերպելիս Beeline-ի գրասենյակներում լրացնել համապատասխան դիմումը` նշելով ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող իր բանկային կամ քարտային հաշվեհամարը, պարտքի գումարի նախընտրելի չափը, ինպես նաեւ ավտոմատ վճարման ենթակա ծառայությունները:

Հաճախորդները կարող են նաեւ նախապես տեղեկացվել իրենց բաժանորդային պարտքի գումարի չափի մասին ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ամեն ամիս ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով:

«Սպասարկման հեռակառավարվող տեխնոլոգիաների զարգացման գործում ունեցած ներդրումը թույլ է տալիս ուղղել հաճախորդների հոսքը վճարումեր ընդունող հաստատություններից դեպի հաճախորդների համար առավել հարմարավետ սպասարկման ձեւեր: “Արմենտել”-ի հետ համագործակցությունը թելադրված է պարբերական հանձնարարականի միջոցով բջջային օպերատորի վճարումների ծառայությունները բարելավելու ձգտումով, ինչը իր հերթին թույլ կտա բանկի հաճախորդներին խնայել վճարումների վրա ծախսվող ժամանակը»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսեւը:

Իր հերթին, Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ընդգծել է. «Աշխատելով «Պարզ, հարմար քեզ համար» կարգախոսի ներքո` մենք ձգտում ենք առավելագույնս պարզեցնել եւ ավելացնել Beeline-ի ծառայությունների օգտագործման հարմարավետությունը: Այդ նպատակով մենք ընդլայնում ենք համագործակցությունը մեր գործընկերների հետ եւ ուրախ ենք, որ ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի համատեղ ջանքերի Beeline ծառայությունների վճարումը դառնում է ավելի պարզ եւ հարմար, քանի որ SMS հաղորդագրությունների ավտոմատացված համակարգը ժամանակին կտեղեկացնի հաճախորդին նախատեսվող բաժանորդային պարտքի գումարի մասին»:

Դիմումը ձեւակերպելու համաեւ ֆիզիկական անձանց անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագիր եւ հայտնել իրենց բանկային կամ քարտային հաշվեհամարը: Վճարման հանձնարարականի ձեւակերպման պայմանների մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով ՎՏԲ-Հայաստան  Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 8787 հեռախոսահամարով, այցլելելով բանկի պաշտոնական կայք, կամ դիմելով մոտակա Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ