News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը խոչընդոտում են համաշխարհային սպառնալիքները կանխարգելելմանն ուղղված Ռուսաստանի գործողություններին: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախարարը նման հայտարարությամբ է հանդես եկել «Սելիգեր-2014» Համառուսական երիտասարդական ֆորումի մասնակիցների առաջ:

«Սակայն միջազգային ասպարեզում այդ բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները կանխարգելելու մեր հավաքական քայլերին խոչընդոտում են Միացյալ նահանգների, Արեւմուտքի՝ համաշխարհային կյանքում գերիշխանությունը պահպանելու (ինչին նրանք սովորել են մի քանի հարյուրամյակների ընթացքում) եւ այս բազմաբեւեռ ու քաղաքակենտրոն աշխարհի իրացումը արհեստականորեն դանդաղեցնելու ձգտումները, որը արտացոլում է համաշխարհային զարգացման օբյեկտիվ միտումները»: 

Ավելի վաղ, Լավրովը հայտարարել էր, որ Արեւմուտքը պետք է ընտրություն կատարի ահաբեկչության դեմ պայքարի եւ ռեժիմը փոխելու ցանկության միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ