News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիվերպուլի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են զգացմունքները, որոնք մարդիկ տածել են աշխատելիս: Ավելի վաղ համարվում էր, որ աշխատավայրում դրական մթնոլորտն օգուտ է բերում, իսկ բացասական զգացողությունները՝ բացասական հետեւանքներ: Ըստ Psych Central-ի, գիտնականները պարզել են, որ դա ոչ միշտ է այդպես:

Համատեքստը, որում աշխատակիցն այս կամ այն զգացողություններն է ունենում, հաճախ հաշվի չեն առնվում: Օրինակ՝ գործատուի կողմից բարոյական նորմերի խախտման իրավիճակում զայրույթն արդարության համար պայքարի մաս է կազմում: Զայրույթի կառուցողական արտահայտումն օգնում է կանխարգելել նման դեպքերը հետագայում: Եվ հակառակը, սեփական ուժերի հանդեպ աշխատողի չափից ավելի վստահությունը հաճախ բերում է ինքնահավանության եւ պարտականությունների հանդեպ մակերեսային վերաբերմունքի:

MedDaily.ru-ի փոխանցմամբ, պարզվել է նաեւ, որ թիմային աշխատանքի ժամանակ բացասական ֆոնը բարենպաստ ազդեցություն է ունենում գործունեության արդյունավետության վրա: Խմբի անդամները հազվադեպ են համաձայնում միմյանց հետ եւ ավելի շատ են քննարկում մանրուքներ, որոնք կարող են չափազանց օգտակար լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ