News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարի, նախորդ տարվա պես, հարցված ռուսաստանցիների 14 տոկոսը համարում է, որ պետք է սահմանափակել այլ ազգերի ներկայացուցիչների բնակությունը երկրի տարածքում, իսկ 21 տոկոսը վստահ է, որ ոչ մի սահմանափակում մտցնել պետք չի, թեեւ 2013-ի աշնանը այդ ցուցանիշը կրկնակի ցածր է եղել (11 տոկոս): Այս մասին ասվում է «Լեւադա-Կենտրոն»-ի կողմից անցկացված համառուսաստանյան հարցման արդյունքներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Միաժամանակ, հարցվածների 27 տոկոսը բացասաբար է վերաբերվել «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսին (նախորրդ տարի այդ ցուցանիշը եղել է 19 տոկոս): Եվս 36 տոկոսը հայտարարել է, որ «այդ գաղափարը վատ չէր լինի իրականացնել, բայց խելամիտ սահմաններում» (նախորդ տարի՝ 43 տոկոս): Յուրաքանչյուր 5-րդը (18 տոկոսը) հայտարարել է, որ կիսում է այդ գաղափարը, իսկ 14 տոկոսին դա չի հետաքրքրում (նախորդ տարի 9 տոկոս):

Հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 23 տոկոսը ազգամիջյան լարվածություն են զգում այն քաղաքում, որտեղ ապրում են, բայց մեծամասնությունը (71 տոկոս) նման զգացում չունի:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ