News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նորընտրիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցի նաեւ հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչ: Այս մասին NEWS.am-ին ասաց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

«Ամբողջ Թուրքիան կենտրոնացած է այս արարողության վրա, հայկական համայնքը նույնպես անմասն չի մնացել այս իրադարձությունից. մեզնից մի քանի ներկայացուցիչ ներկա կլինի երդմնակալության արարողությանը: Հայկական համայնքը նաեւ մեծ ուշադրությամբ է հետեւում այս ամենին, քանի որ մեր արտգործնախախար Էդվարդ Նալբանդյանն էլ է Անկարայում: Իհարկե, Թուրքիայի համար սա կարեւոր իրադարձություն է, բայց չի կարելի ասել, թե տոնական տրամադրություն է այստեղ»,- ասաց նա:

Նշենք, որ Էրդողանը վարչապետ էր 2003թ.-ից ու այլեւս իրավունք չուներ առաջադրվել կառավարության ղեկավարի պաշտոնում։ Նա հաղթեց Թուրքիայի պատմության մեջ նախագահական առաջին ուղիղ համընդհանուր ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ձայների 52%-ը։ Նա օգոստոսի 28-ին պաշտոնապես կստանձնի երկրի նախագահի լիազորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ