News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով վիրավորված 12-ամյա Անի Խառատյանի վիճակը ծանր կայուն է: Այս մասին NEWS.am-ին ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որի աշխատակիցն է Անիի հայրը՝ մեքենայի վարորդ Սամվել Խառատյանը:

«Սամվել Խառատյանը Հայաստանում է, 2 երեխաները դեռ հիվանդանոցում են. Անիի վիճակն արդեն կայունանում է, բայց ծանր է, իսկ մյուս երեխան ծանր մարմնական վնասվածքներ չունի: Սամվելին են թույլ են տվել մնալ Հայաստանում, իսկ Վրաստանում քննություն է ընթանում, ընթացքի մասին տեղյակ չեմ»,- ասաց նա:

Նշենք, որ ավտովթարից մահացած վրացի մոտոցիկլավարի ընտանիքը բողոք է ներկայացրել Հայաստանի քաղաքացի Սամվել Խառատյանի դեմ, ինչի հետեւանքով էլ վերջինիս թույլ չէին տալիս գալ Հայաստան՝ մասնակցելու վթարի ժամանակ մահացած իր 13-ամյա որդու հուղարկավորությանը: Թույլտվությունը ստացվել էր միայն օգոստոսի 20-ին՝ հյուպատոսի, դեսպանի եւ պատգամավորների երաշխավորությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին, ժամը 14.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 12.59-ին Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում վթար է եղել. բախվել են մոտոցիկլետը եւ «Հունդայի» մակնիշի 77 VV 447 մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետեւանքով Հայաստանի քաղաքացի՝ 13-ամյա Քոչար Խառատյանը տեղում մահացել է, իսկ 8-ամյա Ալեքսանդրն ու 12-ամյա Անի Խառատյանները տեղափոխվել են Քոբուլեթի քաղաքի ԲԿ: Մեկ օր անց Անի Խառատյանը տեղափոխվել է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ