News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Յուտա նահանգի դաշնային դատարանը օրինականացրել է բազմակնությունունը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Դատավոր Քլարկ Վոդուփսը բավարարել է հեռուստաաստղ-բազմակին մորմոն Քոդի Բրաունի հայցը, ով դատարան է դիմել այն բանից հետո, երբ շրջանային դատախազը սպառնացել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցել: Դատաքննության ժամանակ Բրաունն իր ընտանիքի հետ, ամեն դեպքում, տեղափոխվել է Լաս-Վեգաս (Նեւադա Նահանգ), որտեղ վերջինիս բազմակնությանը մատների արանքով նայել:

Դատարանը ճանաչել է, որ մեկից ավելի անձի հետ ամուսնությունը արգելող նահանգի օրենքը խախտում է ԱՄՆ-ի սահմանադրության առաջին ուղղումը՝ հավատքի ազատությունը: Նահանգի գլխավոր դատախազը հայտարարել է, որ կբողոքարկի դատավճիռը:

Քոդի Բրաունը ԱՄՆ-ում հայտնի Sister Wives ռեալթի շոուի գլխավոր հերոսն է («Քույր կանայք»): Ամերիկացի հեռուստադիտողը կարող է հետեւել Բրաունի առօրյա կյանքին, ով բարեհաջող կերպով ապրում է իր 4 կանանց հետ եւ նրանցից 17 երեխա ունի: Բրաունը բնակվում է Յուտա նահանգում, որը համարվում է մորմոնների ամրոցը: Այս աղանդը թույլ է տալիս բազմակնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ