Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դիմել է Ուկրաինայի գործընկերներին՝ առաջարկելով սառեցնել ՌԴ ակտիվներն ու ֆինանսները մինչեւ ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի տարածքից, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
«Պատժամիջոցների կիրառումն արդյունք չի տվել: Այս դեպքում որպես ռուսական ագրեսիան զսպելու հնարավոր տարրերից մեկը կարող է դիտարկվել ԵՄ երկրներում ԱՄՆ-ում եւ G7-ի երկրներում բոլոր ռուսական ակտիվների սառեցումը»,-ընդգծել է նա:
Միաժամանակ, Յացենյուկը հավելել է, որ անհրաժեշտ է սառեցնել ռուսական ակտիվներն ու ֆինանսները մինչեւ Ռուսաստանի զինված ուժերի, տեխնիկայի եւ գործակալների դուրսբերումը Ուկրաինայի տարածքից: