News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հերթական անգամ կպարգեւատրի հանրապետության լավագույն մանկավարժին եւ լավագույն դաստիարակին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստին հայտարարեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ Հայաստանում հոկտեմբերի 5-ը նշվում է Ուսուցչի օրը: Ամեն տարի հանրապետության լավագույն մանակավարժներից ընտրվում են «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն դաստիարակ» մրցանակակիրները: Նրանք այս տարի եւս կընտրվեն եւ որպես մրցանակ՝ կստանան ավտոմեքենա: 

Անցած տարի լավագույն ուսուցիչներին գումարային պարգեւավճար է տրամադրվել: Առաջին մրցանակին արժանացել են 4 ուսուցիչ, երկրորդին՝ 7, երրորդին՝ 14:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ