News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը չի կարելի ողջունել՝ ոչ միայն ընտրապայքարի ժամանակ Էրդողանի կատարած հակահայ հայտարարության պատճառով, այլ հատկապես եթե այդ մասնակցությունը նպատակ է հետապնդում վերակենդանացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները։  Այս մասին նշել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությանը:

«Էրդողանը ե՛ւ որպես մարդու, ե՛ւ որպես Թուրքիայի վարչապետի եւ որպես Թուրքիայի նախագահի թեկնածուի՝ թեկուզ ակամայից՝ ցույց է  տվել Հայաստանի եւ հայության նկատմամբ իր անկեղծ զգացումներն ու մտածումները, ինչը ոչ մեկ ձեւով արժանի չի դարձնում նրա երդմնակալությանը՝ Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը։ Դաշնակցությունը բազմիցս կրկնել է, որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ վերցնի այդ արձանագրություններից. փոխարենը՝ մեր իշխանությունները փորձում են վերակենդանացնել նրանք, հակառակ Թուրքիայի թշնամական պահվածքին»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ