News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի դպրոցները չեն ջեռուցվում: Այս մասին օգոստոսի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն  Անահիտ Բախշյանը: Նա հայտնել է, որ գրեթե բոլոր մարզերում առկա է նշված խնդիրը: Արմավիրի մարզից նա նշել է Բագարան, Տալվորիկ, Արեւադաշտ սահմանամերձ գյուղերը, որոնցում եւս դպրոցները զուրկ են ջեռուցումից:

«Արմավիրի մարզի Երասխավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Նոր Արտագերս գյուղերի դպրոցներում  ջեռուցում չկա: Ընդ որում, դրանք այն դպրոցներն են, որտեղ անհայտ վառելիքի պատճառով երեխաները թունավորվել էին:  Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցը նույնիսկ շենք չունի, դասերն անցկացվում են  գյուղի մանկապարտեզում», - նշել է Անահիտ Բախշյանը: Ըստ նրա` Արագածոտնի մարզում առանց ջեռուցման է շարունակում մնալ Եդեսիա գյուղի դպրոցը:

«Դրախտիկ գյուղի եւ հարեւան գյուղերի դպրոցները, Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի համար 2 դպրոցը նույնպես ջեռուցում չունեն», - ասել է Բախշյանը: Նա հավելել է, որ Տավուշի մարզի գրեթե բոլոր դպրոցները ջեռուցում ունեն,  բայց քանի որ այնտեղ երեխաները քիչ են եւ ֆինանսավորումն էլ համապատասխան է, դպրոցը փող չունի  գազի համար վճարելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ