News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սինգապուրի բնակարանային պետական վարչության առաջարկը՝ կտրել աղմկոտ շների ձայնալարերը, կենդանիների սիրահարների զայրույթն է հարուցել այս քաղաք-պետությունում, ինչպես նաեւ սոցիալական մեդիայի ծաղրը: Այս մասին գրում է «Reuters» գործակալությունը:

Բնակության եւ զարգացման հարցերի խորհուրդն առաջարկում է կտրել բազմաբնակարան շենքերում բնակվող շների ձայնալարերը, որոնք աղմկում եւ խանգարում են հարեւաններին: Սա առաջարկում են որպես «վերջին» լուծում՝ աղմկահարույց կենդանիների վերահսկողության համար:

Կենդանիների պաշտպանության խմբերը նշել են, որ այդ պրակտիկան դաժան է ու անարդար: «Շունը հաչում է նաեւ այն ժամանակ, երբ լարված է կամ անհանգիստ, եւ չլսել շանը՝ դեռեւս չի նշանակում, որ նա կայուն տրամադրություն ունի»,- գրել է շների պաշտպանության խումբը «Facebook»–ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ