News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն աշխատում է միջազգային դաշինքի ստեղծման ուղղությամբ, որը դիմակայելու է «Իսլամական պետության» գրոհայինների սպառնալիքներին Սիրիայում եւ Իրաքում, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Պսակին:

Վաշինգտոնը փորձում է դաշինք ստեղծել Եվրոպայի, արաբական աշխարհի եւ այլ երկրների մասնակցությամբ, որոնք կարող են մասնակցել` «Իսլամական պետության» գրոհայինների սպառնալիքների դեմ պայքարին: 

Ըստ Պսակիի` համագործակցությունը կարող է տեղի ունենալ շատ բնագավառներում:

«Հումանիտար, ռազմական, հետախուզական եւ դիվանագիտական  ոլորտներում  զգալի ջանքեր կպահանջվեն ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ այլ երկրներից: Դուք արդեն տեսել եք, որ շատ երկրներ այս հարցում միջոցներ են ձեռնարկել: Մեզ արդեն աջակցել են Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան եւ շատ ուրիշներ: Մեզ թվում է, որ  նման ջանքեր անհրաժեշտ կլինի ձեռնարկել դեռ երկար ժամանակ», - նշել է Պսակին, հայտնում է  «Ամերիկայի ձայնը»:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնստը հայտարարել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունները սուննիների ռազմական խմբավորման դեմ ուղղված համընդհանուր ռազմավարության  ընդամենը  մեկ բաղադրիչն են: Ըստ նրա` Իրաքի իշխանությունների մասնակցությունն այս պայքարի «հիմնական բաղադրիչն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ