Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 28-ին, ժամը 16.10-ին տեղեկությունէ ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկը վթարային է. պատերի վրա առկա են ճաքեր:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա. Ա.-ի տան պատերի վրա առաջացել են 4 սմ լայնությամբ ճաքեր. առկա է փլուզման վտանգ: